Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են
07.10.2014 | 21:38

Կտրուկ նվազել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը։
Հայաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն, այս օգոստոսին՝ նախորդ օգոստոսի համեմատ ֆիզիկական անձանց՝ բանկերի միջոցով դրամական փոխանցումները կրճատվել են 9 տոկոսով (2014-ի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2013-ի օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց): Փոխանցումների կրճատումը շարունակվում է՝ եթե այս մայիսին՝ նախորդ մայիսի համեմատ, քիչ էր փոխանցվել 1.1 տոկոս, հուլիսին՝ նախորդ հուլիսի համեմատ՝ 3.9 տոկոս, օգոստոսին անկումը կազմել է 9 տոկոս։

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ